15.05.2025
ՀՀ 31 զինծառայողներ եւ ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող գտնվում են ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան
13.12.2023
ՀՀ 31 զինծառայողներ եւ ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող գտնվում են ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց, որ Բաքուն վերադարձրել է 32 հայ գերիներին ադրբեջանցի երկու հանցագործի դիմաց։ «2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- գրել է Փաշինյանը: Նա նաև հրապարակել է վերադարձած գերիների անունները.  1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. Ավագյան Սերոբ Սուրենի - Շիրակ, Զույգաղբյուր 3. Ավագյան Տիգրան Մանուկի - Շիրակ, Գյումրի 4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի - Շիրակ, Զույգաղբյուր 5. Արամյան Կարեն Արմենի - Շիրակ, Աշոցք 6. Բահրիկյան Վահագն Էդիկի - Շիրակ, Ախուրյան 7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի - Շիրակ, Գյումրի 8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի - Շիրակ, Ախուրյան 9. Դիլանյան Արման Վազգենի - Շիրակ, Զույգաղբյուր 10. Եղիազարյան Սասուն Սեյրանի - Շիրակ, Անի 11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք 12. Թոսունյան Լևոն Աշոտի - Շիրակ, Աշոցք 13. Իսանյան Արեն Արայի - Ստեփանակերտ 14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի - Շիրակ, Գյումրի 15. Կոստանյան Նարեկ Աղասու - Շիրակ, Արթիկ 16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի - Շիրակ, Սառնաղբյուր 17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի - Շիրակ, Ախուրյան 18. Հերաբյան Հրայր Հրաչի - Շիրակ, Աշոցք 19. Հովագիմյան Հարություն Յուրիկի - Սյունիք, Կապան 20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի - Շիրակ, Ախուրյան 21. Ղազարյան Կարեն Աշոտի - Տավուշ, Դիլիջան 22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի - Շիրակ, Լանջիկ 23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի - Շիրակ, Գյումրի 24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի - Շիրակ, Գյումրի 25. Ոսկանյան Գագիկ Աշոտի - Երևան 26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի - Արմավիր, Վաղարշապատ 27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի - Շիրակ, Աշոցք 28. Սարգսյան Իշխան Աշոտի - Երևան 29. Սերոբյան Գեղամ Սամվելի - Շիրակ, Զույգաղբյուր 30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի - Շիրակ, Գյումրի 31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի - Շիրակ, Փանիկ 32. Վարդանյան Արսեն Արայիկի - Շիրակ, Անի