4.03.2025
Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ն այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:


Հիշեցնենք, արդեն չորրորդ օրն է "Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է անում ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող և կտտանքների ենթարկվող Ռուբեն Վարդանյանի: Մանե Թանդիլյանին միացել են նաև քաղաքացիներ:


 

Փաշինյանին զեկուցվել է, թե կրճատվել է ստվերի և անբարեխիղճ մասնակիցների քանակը
Հաջորդ նորություն next