18.07.2025
Քննարկվել են ՀՀ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր
09.02.2024
Քննարկվել են ՀՀ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ միանալուց ի վեր երկրում իրականացված օրենսդրական բարեփոխումներում։ ՔԶԱԿ գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը ներկայացրել է վերջին շրջանի զարգացումների պայմաններում կազմակերպության համար առկա մարտահրավերները, այդ թվում՝ կոնվենցիայով սահմանված մանդատի իրականացման համատեքստում։ Մտքեր են փոխանակվել փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ ու անդամ երկրների կողմից շարունակական ջանքերի վերաբերյալ: