28.02.2025
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում պաշտպանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
prev Նախորդ նորություն

«Հետք». Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը

Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։


«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):


ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։


Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։


Վերջին շրջանում Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ։


Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։


Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։


 

Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակը և անպատժելիության վտանգը
Հաջորդ նորություն next