28.02.2025
Profood Armenia 2025. Ներկայացնել հայկական մշակույթն աշխարհին
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել. կեղծ տեղեկատվություն է տարածվում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։


«Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- ասված է հայտարարության մեջ:


 


 

Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա. ՀՀ վարչապետ
Հաջորդ նորություն next