Այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնության հետ կապված, այլև եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք, խաղաղ հավաքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր։ Ոստիկանության մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարևանությամբ արգելվում է։ Ավետիք Չալաբյան, «Հայաքվե» նախաձեռնություն