Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այնուհետ եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական: