23.04.2025
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է ԵԽԽՎ նախագահին Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը 602 հազար դոլար կհատկացնի «Երկրապահ կամավորականների միությանը»

Լուսանկարը` www.facebook.com/ekm.yerkrapah/
Լուսանկարը` www.facebook.com/ekm.yerkrapah/

Ապրիլի 23-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի ղեկավարած «Երկրապահ կամավորականների միությանը» (ԵԿՄ) հատկացնել 234 միլիոն 638 հազար դրամ (մոտ 602 հազար ԱՄՆ դոլար)՝ կազմակերպության գործունեության շարունակականությունն ապահովելու համար:


Նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Համաձայն հիմնավորման՝ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն՝ կրելով զգալի մարդկային կորուստներ. կազմակերպության 74 անդամ զոհվել է և 114-ը վիրավորվել: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 Երկրապահ կամավորական միության կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր մարտական դիրքերում:


«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով», – ասվում է հիմնավորման մեջ:

Դանակահարություն Երևանում․ թիվ 38 երթուղու վարորդը վիրավորվել է միջադեպի ընթացքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար