23.04.2025
Լուսանկարը` gov.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը հաստատել է գենդերային քաղաքականության նոր ռազմավարություն 2025-2028 թթ. համար

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունն ընդունել է ռազմավարական փաստաթուղթ, որն ուղղված է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում գենդերային անհավասարության հաղթահարմանը
Ապրիլի 23-ին Հայաստանի կառավարությունը քննարկեց և հաստատեց գենդերային քաղաքականության իրականացման նոր ռազմավարությունը 2025-2028 թվականների համար: Փաստաթուղթն առաջացրեց բանավեճ նախարարների կաբինետի անդամների միջև:


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստի ընթացքում ընդգծեց, որ կանանց նկատմամբ բռնությունը տարածված է ոչ միայն մարզերում, այլև Երևանում, կոչ անելով պետությանը վարել անզիջում պայքար ընտանեկան բռնության դեմ:


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, թե հասարակությունում գենդերային խտրականություն չկա, հանդիպեց քննադատության: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հակադարձեց, նշելով, որ հենց նման պնդումներով սկսվող քննարկումներն են փակուղի տանում լուծումները: Նրա խոսքով՝ խտրականությունը հաճախ սկսվում է հենց կանանցից՝ կանանց նկատմամբ:


«Մեր բազմաթիվ ստերեոտիպեր ձևավորվում և փոխանցվում են հենց կանանց կողմից՝ կանանց նկատմամբ և կանանց դեմ», – ասաց նախարարը, հավելելով, որ դպրոցներում ուսուցիչների մեծ մասը կանայք են, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ երկրներին:


Նա անդրադարձավ նաև կրթության համակարգում առկա խտրականությանը՝ բերելով Մանկավարժական համալսարանի օրինակը. «Համալսարանը գործում է արդեն ավելի քան հարյուր տարի, և միայն վերջերս առաջին անգամ նրա ռեկտոր դարձավ կին: Սա այն պարագայում, երբ ոլորտում աշխատողների շուրջ 90 տոկոսը կանայք են: Ուզում եք ասել, որ այս ամբողջ ընթացքում որևէ կին չի՞ եղել, որը կարող էր այդ պաշտոնը զբաղեցնել»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությանը՝ հատկապես երիտասարդ տղաների վրա: Նրա խոսքով՝ երբ տղան ներգրավվում է քրեական մշակույթում, նրա կրթական առաջընթացը կանգ է առնում, իսկ կառավարելիությունը՝ աճում. «Որքան տղամարդը մոտ է քրեական մշակույթին, այնքան կառավարելի է»:


Նոր ռազմավարությամբ սահմանվում են գենդերային հավասարության ապահովման վեց գերակայություններ, որոնք վերաբերում են կառավարման, սոցիալ-տնտեսական քաղաքականության, կրթության, առողջապահության, ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայական քաղաքականության ոլորտներին: Փաստաթուղթը մշակվել է մասնակցային և փաստահեն մոտեցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների աջակցությամբ:

Հայաստանը միայնակ էր արհավիրքի առջև, եկել եմ այդ մասին խոսելու. Սյոնմեզը Երևանում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար