7.07.2025
Իրավապահ կառույցների համագործակցության արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն աճուրդով կօտարի Գյումրիում ՆԳՆ-ին ամրացված շենքը

Լուսանկարը` Նոր Գյումրի ֆյսբուքյան էջ
Լուսանկարը` Նոր Գյումրի ֆյսբուքյան էջ

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել պետական գույքն օտարելու մասին:


Խոսքը ՆԳՆ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոց 30/6 հասցեում գտնվող 930.19 քառ. մետր մակերեսով վարչական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1089 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:


Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 121,9 մլն դրամ (մոտ 312.6 հազար ԱՄՆ դոլար):


Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 97 մլն 861 հազար 365 դրամ է (մոտ 251 հազար դոլար):


Գույքի աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։


Այս որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ը, կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է ԵԽԽՎ նախագահին Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով