8.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Աննա Պետրոսյանի թեկնածությունն առաջադրվել է ՄՊՀ-ի անդամի պաշտոնում

Լուսանկարը` competition.am
Լուսանկարը` competition.am

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել առաջադրել Աննա Պետրոսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:


Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել Աննա Պետրոսյանի թեկնածությունը»:


Հարկ է նշել, որ հանձնաժողովի անդամի ընտրությունը կայանալու է Ազգային ժողովում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարևոր կարգավորող մարմին է, որն ապահովում է հակամենաշնորհային օրենսդրության պահպանումը և շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծումը:

Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին