ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ:Լսումները տեղի կունենան հունիսի 21-ին, ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում։