Ինչպես գիտեք, երեկ այստեղ լարված էր, մարդիկ Կիրանցում մի քանի տեղ հենակետեր էին տեղադրել և փորձում էին կանխել ականազերծման աշխատանքները: Այս մասին Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Կիրանցում երեկ ականազերծման աշխատանքներ չիրականացվեցին, բայց Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականացվեցին, և իրականացնողներից մեկը վիրավորում ստացավ: Մեր տեղեկություններով նրան տարել են հոսպիտալ և վիրահատել, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկություններ ունենք, որ այս օրերի ընթացքում ականազերծման աշխատանքներ իրականացնողներից շատերը հրաժարվում են ականազերծում կատարել: Որոշներն արդեն դիմում են գրում և դուրս գալիս աշխատանքից: Այդ դեպքից հետո էլ իրենց մոտ քննարկում, ժողով է տեղի ունեցել, և աշխատակիցներն ասել են, որ չեն ցանակնում այդ աշխատանքը կատարել: Էդ մարդիկ հասկանում են, որ ականզերծման աշխատանքները իրականացնելով հանցակից են դառնում գործող իշխանություններին, այդ ականները հանելով ադրբեջանցիներին հրավիրում են իրենց գյուղեր ու քաղաքներ»,-ասաց նա: