28.08.2025
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
prev Նախորդ նորություն

Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. վարչապետ Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանը հասել է բարեկեցության իր պատմականորեն ամենաբարձր կետին։ Կառավարության նիստի ժամանակ նա շեշտել է, որ սա ոչ թե պատահականություն է, այլ հետևողական զարգացման արդյունք։


Նա ներկայացրել է տարվա առաջին յոթ ամիսների դրական տնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ տնտեսության հիմնական ճյուղերում աճի տեմպերն արագանում են։


Վարչապետը հայտնել է, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 7%, իսկ հուլիսին աճի տեմպը հասել է 9.1%-ի։ Նա նշել է, որ թեև վերամշակող արդյունաբերությունը դեռևս մնում է տնտեսության թույլ կողմերից մեկը, այնուամենայնիվ, հուլիսին այս ոլորտում արձանագրվել է 4.2% աճ։ Փաշինյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը նոր որակ և հարթություն կհաղորդի տնտեսությանը։


Նա նաև ընդգծել է, որ 2018 թվականի համեմատ միջին աշխատավարձերն աճել են, և Հայաստանի քաղաքացիներն ապրում են առնվազն 50%-ով ավելի լավ։ Աճող ոլորտների թվում նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, շինարարությունը, ծառայությունների և առևտրի ոլորտները։