Այս պահին փակ է Երևան-Մեղրի մայրուղին՝ Տիգրանաշենի հատվածում: Քաղաքացիները այս կերպ իրենց զորակցությունն են հայտնում տավուշցիներին, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի պայքարում են ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ: Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում քաղաքացիները փակում են ճանապարհներ: Այս պահին հայտնի է, որ փակ են՝ Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը.Երևան-Մարտունի ավտոճանապարհը: