26.08.2025
Ջերմաստիճանը 3-5 աստիճանով բարձրանալու է
prev Նախորդ նորություն

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից հայտնում են, որ չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:


Լառնակա-Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:


 

Լուսանկարը՝ pastinfo.am
Հաջորդ նորություն next