13.10.2025
Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրական շչակներ են փորձարկվելու
prev Նախորդ նորություն

Թող միջանցքի հանձնման հարցը դնի համաժողովրդական հանրաքվեի․ «ՀայաՔվե»

Եթե Փաշինյանը համարում է, թե իբր ժողովուրդն աջակցում է իր ընտրած ուղուն, թող միջանցքի հանձնման հարցը դնի համաժողովրդական հանրաքվեի: Նա եկել է մի քաղաքական ծրագրով և իրականացնում է դրա ուղիղ հակառակը:


Ի՞նչ երեսով է նա Սյունիքով անցնող ճանապարհը 99 տարով տալիս միջազգային վարձակալության` ստելով, թե իբր դա ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և օրենսդրության համատեքստում է: Այդ մի քանի բառն անգիր են արել ու անընդհատ կրկնում են:


Երբ քո տարածքը որևէ մեկին վարձով ես տալիս, դու այլևս չես կարող ինքնիշխան լինել այդ տարածքում:
Մեզ համար կորստաբեր են և´ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագիրը, և´ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված «խաղաղության պայմանագիրը»:


«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորում


 

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ