28.08.2025
ԿԳՄՍՆ-ը հայտարարում է նախադպրոցների ղեկավարների փաստաթղթերի ընդունում
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հայտարարությունը մոտեցնում է մեր հաղթանակը արբիտրաժում. Նարեկ Կարապետյան

Լուսանկարը՝ 168.am
Լուսանկարը՝ 168.am

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին. ևս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի: Այս մասին գրել է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:


«Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.


«Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։


Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»: