18.07.2025
ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն են ընդունել
04.07.2016
ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հայտարարության տեքստում, որը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմի նշված է. «Մեր աջակցությունն ենք հայտնում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ղարաբաղյան հարցոբ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիայի բացառմանը, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծմանը: Վերահաստատատում ենք ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ լուծումը, աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ կամարտահայտության սկզբունքների հիման վրա»: Հայտարարությունն ընդունվել է ՌԴ-ի, ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների կողմից: