Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ օրակարգային հարցերը ու ոլորտային տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ու կարևորել է բանակցային գործընթացի արդյունավետ անցկացումը, ինչն ամուր հիմքեր կստեղծի տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար: