Օգոստոսը՝ նախընտրական. ՀՀԿ-ն ու Ելք-ը բերեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների
Երևանի ավագանու այսօրվա նիստը, որին ավագանին պետք է ընտրի Երևանի քաղաքապետին, այս պահին չկայացավ: Հանրապետական և Ելք խմբակցությունները չեն ներկայացել՝ այդպիսով տանելով ավագանին լուծարման:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարեց, որ նիստին ներկայացել է ընդամենը 5 անդամ, քվորում չկա, հետևաբար նիստն իրավազոր չէ: Նա հայտարարեց 30 րոպե ընդմիջում, որից հետո դարձյալ կփորձեն նիստ գումարել, եթե ավագանու անդամները ներկայանան:
Սակայն ավագանու ՀՀԿ և Ելք խմբակցությունները ավելի վաղ հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին և թեկնածու չեն առաջադրել: Այս պահի դրությամբ միակ թեկնածուն Երկիր ծիրանի խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն է, որը ներկա է նիստին: Դրսում մոտ մեկ տասնյակ մարդ փոքրիկ ակցիա են անում ի պաշտպանություն Փոստանջյանի:
Ի դեպ, Երևանի ավագանու Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր հայտարարել է, որ քննարկվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին միասնական ցուցակով գնալու հարցը:
Հիշեցնենք, Տարոն Մարգարյանը իր հրաժարականի մասին հայտարարեց հուլիսի 9-ին: