18.07.2025
Երևանի քաղաքապետարան. Էրեբունիում եւ հարակից փողոցներում «հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է»
30.07.2016
Երևանի քաղաքապետարան. Էրեբունիում եւ հարակից փողոցներում «հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է»

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է», - ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում: