24.11.2024
Երևանի ավագանու ընտրություններին կհատկացվի 87 մլն 666 հազար դրամ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը կհարցաքննվի. ՀԾՔ պետ

Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում  կհարցաքննվի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։


«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին` առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», - հայտարարեց նա։


Ժամկետները և հարցերի շրջանակը, ըստ ՀԾՔ պետի, կորոշի քննիչը.  


«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի», - հավելեց Սասուն Խաչատրյանը։