10.09.2026
Սերժ Սարգսյանը կհարցաքննվի. ՀԾՔ պետ
prev Նախորդ նորություն

Հանրահավաքին «հավաքագրում են» նաև դրսում. Փաշինյանի հանձնարարականը բոլոր դեսպաններին

Օգոստոսի 17-ին Երևանում կայանալիք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ընդառաջ կառավարությունը հանձնարարական է իջեցրել բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին:

Փաստաթուղթը, որը հայտնվել է VERELQ-ի տիրապետության տակ, մակագրված է «շտապ» և ուղարկվել է հասցեատերերին օգոստոսի 15-ին:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքում ուղիղ հեռարձակմամբ հանրահավաքի դիտումը կամ ՀՀ իշխանություններին աջակցող հավաքներ կազմակերպելու առաջարկի ներկայացման և տեխնիկապես դրանք կազմակերպելու հնարավորության դեպքում , խնդրում ենք, ընդառաջել դրանց իրականացմանը, եթե վերջիններիս կազմակերպումը չի հակասում նստավայր երկրի օրենքներին»:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելու է վաղը, ժամը 18,30-ին Հանրապետության հրապարակում:

Հույս ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ. Սասուն Խաչատրյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ