18.07.2025
ԱԱԾ. «Սասնա ծռեր» զինված խումբը հանձնվել է՝ «ձերբակալվել է 20 ահաբեկիչ»
31.07.2016
ԱԱԾ. «Սասնա ծռեր» զինված խումբը հանձնվել է՝ «ձերբակալվել է 20 ահաբեկիչ»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30­ին և 31­ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է: Ըստ մամուլի տվյալների վերջինը ՊՊԾ գնդից դուրս է եկել այս բոլոր օրերի ընթացքում զինված խմբի, "Սասնա ծռերի" կալանավորված առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը: Ավելի վաղ զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հանձնվում են իրավապահներին: «Շատ ծանր որոշում էր մեզ համար: Մենք որոշեցինք արյուն չհեղել ռազմագերու կարգավիճակով եւ հանձնվել», - ասել է Վարուժան Ավետիսյանը: