25.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք
prev Նախորդ նորություն

ՀՀ դիրքը նպաստավոր է էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով. իրանցի նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում

կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման
ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելուն: Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով:

Նախարար Գրիգորյանը իր հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2018 թ. Երևանում կայացած հայ-իրանական
միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և
համատեղ ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ:

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման
գործում առանձնահատուկ առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:

Երկուստեք կարևորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրանք
հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ
արդյունավետ լուծումներ: