18.07.2025
Գլխավոր դատախազ. Խաղաղ կարգավորում հնարավոր է միայն, եթե զինված խումբը զենքը վայր դնի
29.07.2016
Գլխավոր դատախազ. Խաղաղ կարգավորում հնարավոր է միայն, եթե զինված խումբը զենքը վայր դնի

Խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե զինված խումբը հնարավորինս շուտ զենքը վայր դնի: Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով, այդպիսով կլուծվի նրանց նկատմամբ քրեական հետապնդման խնդիրը, ինչպես նաև կմեղմվեն բոլոր բացասական հետևանքները: «Իմ պատկերացմամբ դա միակ ճանապարհն է կարգավորելու ոստիկանության պարեկա-պահակային գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է նա: Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գունդը գրավել են հուլիսի 17-ին: Ամեն օր Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիրների, որոնք շարունակում են գրավված պահել տարածքը: Նրանց պահանջները անփոփոխ են՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: