10.09.2026
Մամուլ. «Ազատիր Քոչարյանին, որ փրկես Սերժ Սարգսյանին» оպերացիայի առաջին ակտն ավարտվեց
prev Նախորդ նորություն

Կառավարությունը լուծել է իր հիմնական խնդիրը և թևակոխում է նոր փուլ. Փաշինյան

Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով,100-օրյա ժամանակաշրջանից հետո կառավարությունը թևակոխելու է նոր փուլ, որի հիմնական նպատակն է բարեփոխումները «ֆորսաժի» ենթարկել: Վարչապետը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի.


«Մենք պետք է շատ արագ ու արդյունավետ բարեփոխումներ անենք, որպեսզի երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրենք: Եվ հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն կտա նոր թափով իրագործել և հետամուտ լինել այն խնդիրներին, որ քաղաքացիները դրել են մեր առջև», - ասաց  Փաշինյանը՝ ավելացնելով, որ որևէ կասկած չունի, որ կառավարությունն այդ խնդիրները կլուծի արդյունավետ:


«Հայ ժողովրդի ՀՀ հաղթանակն անխուսափելի է»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Երևանի ավագանու ընտրություններին կհատկացվի 87 մլն 666 հազար դրամ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ