18.07.2025
Օհանյանը նախանշել է բանակում ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները
12.08.2016
Օհանյանը նախանշել է բանակում ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարությա փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի պատրաստության, զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան զեկույցներ, առկա բացթողումների շտկմանը միտված առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: