Դեսպան Անդրանիկ Մանուկյանը հեռանում է պաշտոնից
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշում է կայացրել թողնել դիվանագիտական աշխատանքը: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում:
«Այս որոշումը հասունացել էր վաղուց և բացեմ փոքրիկ գաղտնիք` վերջին տարիներին մի քանի անգամ դիմել եմ Երևանին, որպեսզի ինձ հետ կանչեն, վերջին անգամ այս մայիսին, բայց միշտ մերժում եմ ստացել:
Եվ խնդիրը միայն նրանում չէ, որ ես Ուկրաինայում ՀՀ դեսպան եմ արդեն երկու ժամկետ ու այս պաշտոնում մնալու բոլոր հնարավոր վերջնաժամկետները անցել են:
Խնդիրը նրանում է, որ Հայաստանում հիմա որակապես այլ իրավիճակ է և ես կարծում եմ, որ ժամանակն է ճանապարհ բացել երիտասարդներին` նրանց աճի և կայացման համար:
Հուսամ, որ այս անգամ կստանամ դրական պատասխան»,- գրել է դեսպանը:
Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի` առաջիկայում մի շարք դեսպաններ հետ կկանչվեն: