25.11.2024
ԱԱԾ տնօրենն ընդունել է ՌԴ անվտանգության ԴԾ Սահմանապահ ծառայության փոխտնօրենին
prev Նախորդ նորություն

Յոթ ամսում հավաքագրվել է այնքան ավել գումար, որքան նախատեսված էր ողջ տարվա համար. ՊԵԿ

ՊԵԿ-ը 2018 թվականի առաջին 7 ամսում հավաքագրել է այնքան ավել հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Միևնույն ժամանակ նա կոնկրետ թվեր չհնչեցրեց: Բայց իր պնդումն արեց՝ 7 ամսվա կտրվածքով հավաքագրվել է այնքան ավել եկամուտ, որքան նախատեսվում էր ամբողջ տարվա կտրվածքով:


«2017թ. համեմատ 2018 թվականի ծրագրավորված եկամուտների աճն արդեն ապահովել ենք: Այս տարվա համար ծրագրավորված եկամուտներն ավել էին 2017 թ. ծրագրավորված եկամուտներից մոտ 107 մլրդ-ով: Մենք 7 ամսվա ընթացքում այդ 107 մլրդ-ը զուտ հավաքագրել ենք, բայց ինչքանն է դրանից եկամուտ` դեռևս կդժվարանանք ասել»,- հավելել է նա: