Նախօրեին Ռիո դը Ժանեյրոյում ավարտվեցին ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Հայաստանը իր նվաճած 1 ոսկե ու 3 արծաթե մեդալներով զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ն՝ 121 նվաճած մեդալներով: Երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է՝ 67 մեդալներով: Ռուսաստանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ 56 մեդալներով: Հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցրել են համապատասխանաբար 38-րդ և 39-րդ հորիզոնականները: Թուրքիան 41-րս հորիզոնականում է և, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը 42-րդ հորիզոնականում է: