Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, որը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները. հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Մերկելն այդ մասին ասել է իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին: Քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Վոլկեր Կաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտնել է, որ խոսել է Մերկելի հետ, և վերջինս ընդգծել է իր դիրքորոշումը: Նա նաև ասել է, որ Մերկելը հիշեցրել է, որ Բունդեսթագի քվեարկությունից առաջ բանաձևի աջակցության օգտին է քվեարկել կուսակցության ժողովի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ նա ներկա չի եղել հունիսին անցկացված քվեարկությանը: Հիշեցնենք, ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը մեկնաբանել էր Der Spiegel-ի տարածած տեղեկությունը, թե Բունդեսթագը հետ է կանգնում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից: Հանդեսը գրել էր, որ այդ պահանջը առաջ է քաշել Թուրքիան և Բեռլինը պատրաստ է դրան համաձայնվել: Սակայն Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը պատասխանել էր Der Spiegel-ի հրապարակմանը, որը կառավաությունը պատրաստ է զիջումների գնալ Թուրքիային և հեռու մնալ Բունդեսգաղի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցում: Նա նշել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող: "Գերմանիայի Բունդեսթագն իրավունք ունի և հնարավորություն արտահայտվել ցանկացած թեմայով, եթե դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունն աջակցում է գերմանական խորհրդարանի այդ սուվերեն իրավունքը", - փոխանցում է նրա խոսքերը DW-ն.