29.09.2024
Սիրիահայերն ու ԵՄ-ի գումարները. Կհասնի արդյոք օգնությունը հասցեատիրոջը
02.03.2016
Սիրիահայերն ու ԵՄ-ի գումարները. Կհասնի արդյոք օգնությունը հասցեատիրոջը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ԵՄ-ը քննարկում է ՀՀ-ի ֆինանսական աջակցության տրամադրման հարցը, որն ուղղվելու է Սիրիայից փախստականների աջակցությանը: Օգնության չափը և դրա տրամադրվամ ժամկետները չեն նշվում: "Քանի որ հարցը քննարկման փուլում է, ասել ինչ-որ առարկայական բաների մասին դեռ վաղ է", - նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը VERELQ-ի հետ զրույցում: Տարբեր գնահատականներով, Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Հայաստան է տեղափոխվել 30 հազար մարդ, սակայն շատերրը հետագայում հեռացել են ԱՄՆ կամ Կանադա: Սփյուռքի նախարարարության տվյալներով, ՀՀ-ում մնացել է քսան հազար սիրիահայ: Հայաստանում, սակայն խնդիրները շատ են: Փակ է սահմանը Թուրքիայի հետ, առկա է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը: Սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով վատանում է: Հենց այդ պատճառներով էլ սիրիահայերի մեծամասնությունը որոշել է տեղափոխվել ԱՄՆ կամ Կանադա: ՀՀ-ի իշխանությունները հայտարարում են, որ անում են իրենցից կախված ամեն բան, որպեսզի օգնեն սիրիահայերին: ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կյանքի պայմանները իդեալական չեն, ոչ ոք դա չի թաքցնում: Շատ սիրիահայեր ձգտում են տեղափոխվել ավելի բարեկեցիկ երկրներ: Սակայն կառավարությունն՝ ի դեմս սփյուռքի նախարարության, բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում սիրիահայերին օգնելու համար: ԵՄ-ի կողմից աջակցությունը Եգանյանը համարում է բավականին ակտուլա և անգամ ուշացած: Այլ կերպ է իրավիճակը գնահատում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով, որ մի երաշխիք չկա, որ ԵՄ-ի տրամադրած օգնությունը չմտնի պետական պաշտոնյանների գրպաններ, իսկ սիրիահայերի խնդիները կմնան չլուծված: Ըստ նրա, ՀՀ-ում սիրիահայերի նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ լավ չէ: 90-ական թթ.-ին սիրիահայերը մեծ օգնություն են տրամադրել ՀՀ-ին, երբ երկիրը գտնվում էր պատերազմի և շրջափակման մեջ: Եգանյանը զգուշանում է, որ սիրիահայերը կարող է կիսեն Ադրբեջանից հայ փախստականների ճակատագիրը, որոնց մեծամասնությունը վացուց լքել են Հայաստանը: Նա նշել է, որ պատմական հայրենիքը շատերի համար տարանցման գոտի է դարձել և նրանք մեկնում են ավելի հարմարավետ երկրներ: