Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Մեղրաշատ բնակավայրի մոտակայքում ապրիլի 16-ին ձերբակալել են անհայտ անձի, որն անօրինական ճանապարհով հատել է պետական սահմանը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ իրավախախտման հանգամանքների քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից: