6.09.2025
ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 3 անգամ. կառավարություն
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական զորավարժություններն ավարտվեցին

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 12-ին տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Ինչպես VERELQ-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:


Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:


Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ:


Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը:


 


 

Դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին․ ՀԲՃ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը