Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Նախիջևանում այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Հենրիկ Աղեկյանին: Հիշեցնենք, վերջինս ձերբակալվել է օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին: ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակությունից հայտնում են, որ կոմիտեն, իր մանդատի համաձայն, Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն: