Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերում նվաճեց առաջին մեդալը: Ծանրամարտի 105 կգ քաշային կարգում հայ մարզիկը դարձավ արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ուզբեկստանը ներկայացնող ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովը, հայտնում է tert.am-ը: Երկամարտում Սիմոն Մարտիրոսյանը գրանցեց 417 կգ (190+227): Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ երրորդ մոտեցումը՝ 195 կգ-ը բարձրացնել չհաջողվեց: Հրում վարժությունում Սիմոնը նախ հաղթահարեց 220 կգ-ն, հետո՝ 227 կգ-ն, իսկ վերջին մոտեցմանը չբարձրացրեց 234 կգ-ը: Օլիմպիական չեմպիոնը հրում վարժությունում բարձրացրել է 237 կգ, որը նոր օլիմպիական ռեկորդ է: