7.04.2026
Նախապատրաստվում է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը. ԱԳՆ-ի արձագանքը
10.01.2019
Նախապատրաստվում է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը. ԱԳՆ-ի արձագանքը

Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը: ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: "Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա", - VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: