24.11.2024
Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը հիմնված է ՀՀ և ՌԴ դաշինքի վրա
prev Նախորդ նորություն

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան

Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:


«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:


Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,- գրել է Ճաղարյանը: