2018 թվականին կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու: Այս մասին կառավարության 2017 թվականի վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու և ներկայացնելու են հանրությանը, թե ինչ են արել: «Հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները»,- ասել է նա: