7.04.2026
Խոսեք Արցախի հետ․ Արարատ Միրզոյանի խորհուրդը Էլմար Մամեդյարովին
26.12.2018
Խոսեք Արցախի հետ․ Արարատ Միրզոյանի խորհուրդը Էլմար Մամեդյարովին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: Հիշեցնենք, Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: