Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանը պատրաստվում է դիմել դատարան: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Պատճառն այն է, որ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նախօրեին 5 հարց էր ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, անդրադառնալով նաև Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին և խնդրել պատասխանել հարցերին:
«Իմ հասցեին հնչեցված են աբսուրդ մեղադրանքներ, և դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը՝ անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաև հրապարակային:
Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևոորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:
Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:
Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:
Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է...», - գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը դիմել է ԱԱԾ` պարզելու, թե ճիշտ են արդյոք խոսակցություններն այն մասին, թե Արսեն Խառատյանը Վրաստանից թմրանյութ է ներմուծել Հայաստան և վաճառել: