23.11.2024
Եվրանեսթում հայկական պատվիրակությունը մնաց առանց ղեկավարի. հրաժարական (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զերծ պահել Քոչարյանի հանդեպ Փաշինյանի թիմի ֆոբիաներից

ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։


«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում», - գրել է Ռուբինյանը։


Փաշինյանի կառավարությունը, շարունակելով ներքին ֆոբիաներ ունենալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, այն պրոյեկտում է հայ-ռուսական հարաբերությունների վրա ու այդ կերպ վտանգում Մոսկվա-Երևան ռազմավարական տանդեմի միջև նախկինում կուտակված ներուժն ու ապագան:


ՌԴ-ի դեսպանը ՀՀ-ում կարող է հանդիպել ցանկացած գործչի՝ առանց տեղակացնելու կամ թույլտվություն ստանալու որևէ մեկից, քանի որ կատարում է իր պետության, քաղաքական ղեկավարության հանձնարարություններն ու չպետք է իր քայլերը համաձայնեցնի Փաշինյանի կառավարության, ՀՀ ԱԳՆ-ի կամ այլ երրորդ ուժերի կամ ինստիտուտների հետ:


ՀՀ ԱԳՆ-ն երբեք չի հրավիրում ԱՄՆ-ի դեսպանին ու նախազգուշացնում ՀՀ-ի ներքին գործերի մեջ չմիջամտելու մասին, չնայած ամերիկյան տարբեր ՀԿ-ներ, այդ թվում հայտնի Ջորջ Սորոսի հիմնադրամն ու դեսպանատանը կից գործող տարբեր կառույցներ ֆինանսավորում են ՀՀ-ում տարբեր քաղաքական շարժումներ, գործիչներ և այլն:


Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի նախկին նախագահ է և ՌԴ-ի դեսպանը կարող է հանդիպել նրան, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին՝ դա երկրի ներքին գործերին միջամտություն չէ և այդպիսի հանդիպումները նորմալ պրակտիկա են: Դեսպանին հրավիրել ԱԳՆ՝ դա արդեն իսկ վատ մեսիջ է և խոսում է հայ-ռուսական հարաբերություններում առկա ներքին լարվածության մասին:


ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, տնտեսական գործընկերը և երբ դաշնակցի դեսպանը հրավիրվում է ԱԳՆ, որտեղ նախազգուշացվում է, որ ՀՀ-ի քաղաքական որևէ գործչի հետ հանդիպումը ներքին գործերին միջամտություն է, դա ուղղակի նոնսենս է:


Փաշինյանի կառավարության և ողջ թիմի վերաբերմունքը Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հանդեպ չպետք է պրոյեկտել և կապակցել հայ-ռուսական հարաբերություններին. դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է և միայն ավելացնում է լարվածությունն ու անվստահության մթնոլորտը Մոսկվայի ու Երևանի միջև, ինչն անթույլատրելի է: