Ռուսաստանը երկարաձգելու է ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը: Հայ-ռուսական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: Ներկայացնելով նախագիծը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրել է, որ 2015-ի մայիսին Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ պետական վերահսկողության ընթացակարգերի կատարելագործման համար, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական տնտեսական միություն (այն ժամանակ Մաքսային Միություն) մուտք գործելու համար: Համաձայնագրով հատկացվելու է 42 մլն դոլար: Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2016-ի դեկտեմբերի 31-ին։ Այդ գումարից չի օգտագործվել մոտ 2,4 մլն դոլարը։ Դրա մի մասը կհատկացվի պետական գնումների էլեկտրոնային համակարգ ստեղծելու նպատակով, որը հաստատված է ԵԱՏՄ-ում։ Կստեղծվի նաեւ ռեզերվացման համակարգ (backup)՝ ֆինանսների նախարարության սերվերների համար։ Գումարի մի մասն էլ կհատկացվի Կառավարության տեղեկատվական համակարգի կատարելագործմանը, սարքավորումներ են գնվել հեռուստահամաժողովների համար, ինչպես նաեւ մաքսային մարմինների ու սննդամթերքների անվտանգության ծառայության ծրագրային ապահովման համար։