20.04.2025
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլ»-ական
prev Նախորդ նորություն

Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները
փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը:
Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան:


Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան
բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում
տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է
թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:


 

Կուստուրիցայի ականջը կանչի. Գորայքում տրակտորով փակել են դատարանի շենքը (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար