24.11.2024
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
prev Նախորդ նորություն

«Ռոսատոմ»-ն ու ՀԱԷԿ-ը ստորագրել են վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը և Հայաստանի ԱԷԿ-ը ստորագրել են 2019-2020 թվականներին ատոմակայանին միջուկային վառելիք մատակարարելու վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը: Այս մասին տեղեկանում ենք ՏՎԷԼ-ի մամուլի ծառայությունից:


Ավելի վաղ, 2017 թվականին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ատոմակայանում ստեղծվել է միջուկային վառելիքի պահուստ:


«Հիմնական պայմանագրի վերջին փոփոխությունները ոչ միայն ապահովում են Հայկական ԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքով բոլոր պահանջները, այլև համալրում են դրա պահուստները, ինչը բարձրացնում է ռեակտորի վառելիքի մատակարարման հուսալիությունը», - ասել է ՏՎԷԼ-ի ներկայացուցիչ Օլեգ Գրիգորևը: