8.06.2025
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր
prev Նախորդ նորություն

Փոխարտգործնախարարը ԵԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները

Հունիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir):


Զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:


Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարևորելով ազատ մամուլի դերակատարումը:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը:

Զինածառայողն իր ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին