Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվելու է: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ ի պատասխան Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի։ Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի չի կարող ունենալ։ Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր և ոչ ուշ քան 60 օրվա ընթացքում պետք է անցկացվի հանրաքվեն։ Դա նշանակում է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա հունիսի 24-ից մինչև հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում։