19.07.2025
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ծանոթացել է առաջնագծում իրականացված աշխատանքներին
04.07.2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ծանոթացել է առաջնագծում իրականացված աշխատանքներին

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 3-ին ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներական ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում: